Բաքվում դեռահասը սպանել է սեփական մորը
SocietyԲաքվում 16-ամյա դեռահասը սպանել է սեփական մորը։ Report-ի փոխանցմամբ դեպքը գրանցվել է մայրաքաղաքի Սաբունչինյան թաղամասում։
Ըստ առկա տեղեկությունների՝ 16-ամյա Մաարիֆ Ալիեւը ատրճանակով կրակել է իր մոր՝ Մադինա Գուրբանովի գլխին ու սպանել նրան։ Նա հանձնվել է ոստիկանությանը։ Հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն։