Google-ը թողարկել է Android ՕՀ-ի համար փնտրման տողով ստեղնաշար
SocietyԹարմացնելով Android օպերացիոն համակարգի ստանդարտ ստեղնաշարը՝ Google-ը ավելացրել է դրան Gboard ստեղնաշարի հնարավորությունները, գրում է vc.ru-ն: Ավելի վաղ այդ ծառայությունը հասանելի էր միայն iOS ՕՀ-ի համար:
Gboard-ը թույլ է տալիս օգտագործողին փնտրել ավիաթռիչքների ժամացուցակներ, եղանակի տեսություն եւ այլ ինֆորմացիա եւ միանգամից կիսվել զրուցակցի հետ: Նույն կերպ կարելի է փնտրել նաեւ էմոջիներ եւ անիմացիոն GIF-պատկերներ:
Google-ը սկսել էր թարմացնել Android-ի ստեղնաշարը դեկտեմբերի 16-ից: Այժմ Gboard-ը հասանելի է ավելի, քան 100 լեզվով, սիկ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ծառայությունը կհավելվի այլ լեզուներով: