Օբաման և Օլանդը քննարկել են «Իսլամական պետության» դեմ պայքարը
International newsԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
«Ղեկավարները քննարկել են ջանքերը տարածաշրջանում «Իսլամական պետության» ուժերի դեմ մղվող պայքարում եւ այն բանի անհրաժեշտությունը, որ կոալիցիայի գծով գործընկերները գործողություններ ձեռնարկեն ԻՊ-ի սպառնալիքը դիմագրավելու համար»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Ֆրանսիան, ի թիվս այլ երկրների, միացել է Իրաքի տարածքին ԱՄՆ-ի կողմից հասցվող ավիահարվածներին, որոնք նպատակ ունեն կանգնեցնել ԻՊ-ի զինյալների առաջխաղացումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: