Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. Ռուսաստանի հատվածում կան 77 կուտակված բեռնատարներ
SocietyՎրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09.30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար:
Ռուսաստանի հատվածում կան 77 կուտակված բեռնատարներ:
«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ»,-ասված է հաղորդագրության մեջ: