Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնալուծության մասին լուրերից հետո առաջին անգամ միասին ներկայացել են հանրությանը
LifestyleՔիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վերջապես միասին ներկայացել են հանրությանը: Տարեվերջն ամուսինների համար ծանր էր. Քիմին Փարիզում կողոպտեցին, Քանյեն նյարդային խանգարումով հիվանդանոցում հայտնվեց, նրանց ամուսնալուծության մասին լուրեր հայտնվեցին, որոնք 36-ամյա հայուհին մշտապես հերքում է: Ռեփերի եւ ռեալիթի շոուի աստղի երկրպագուները, սակայն, տարակուսում էին. եթե զույգի մոտ ամեն ինչ կարգին է, ինչո՞ւ միասին չեն տեսնում նրանց:

Եվ ահա, վերջապես, պապարացիները Քիմին ու Քանյեին միասին են նկատել:

39-ամյա երաժիշտն ու հայուհին Սանտա Մոնիկայում միասին դուրս են եկել Giorgio Baldi ռեստորանից:

Անկեղծ ասած՝ դժվար է հասկանալ, թե ինչպես են ամուսինների գործերն անձնական կյանքում. որոշ լուսանկարներում Քանյեն ճնշված տեսք ունի, իսկ մեքենայում արդեն զույգը ծիծաղում է:

«Քանյեն ու Քիմը ծանր ժամանակներով անցան: Քիմն ուրախ է, որ Քանյեն անհրաժեշտ բուժօգնություն է ստանում, նա նույնպես ամուսնուն օգնում է հաղթահարել խնդիրները»,- հաղորդել է ներքին աղբյուրը:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի, Xposure-ի