Փոփոխություններ «Արարատում»
SportՀայաստանի Բարձրագույն խմբի առաջին հատվածի ավարտից հետո «Արարատի» կազմում տեղի են ունեցել փոփոխություններ:
Թիմի կազմը համալրել են պաշտպաններ Գոռ Պողոսյանը, Ռեւիկ Եղիազարյանը, Էրիկ Նազարյանը, կիսապաշտպաններ Դավիթ Մինասյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Էդգար Մկրտչյանը: Բոլոր ֆուտբոլիստները «Արարատ» են տեղափոխվել Աբովյանի «Կոտայքից»:
«Արարատից» հեռացել են պաշտպաններ Դավիթ Մարկոսյանը եւ Պետրոս Տեր-Պետրոսյանը, կիսապաշտպաններ Մհեր Սահակյանն ու Արամ Լոռեցյանը, հայտնում է ակումբի կայքը:
Սպասվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արարատում» կլինեն այլ նորեկներ: