Քորթնի Քարդաշյանին «բռնացրել» են 23-ամյա մոդել Յունես Բենջիմի հետ
LifestyleՔորթնի Քարդաշյանը, հավանաբար, Քարդաշյան-Ջեներ գերդաստանի ամենահանգիստ անդամն է: Վերջերս տեղեկացանք, որ ռեալիթի շոուի 37-ամյա աստղն ու նրա նախկին ընկեր Սքոթ Դիսիկը որոշել են նորից միասին ապրել:

Սակայն Քորթնիի կյանքում, կարծես, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ. նրան «բռնացրել» են նախկին բռնցքամարտիկ, ներկայում մոդել Յունես Բենջիմի հետ. ի դեպ՝ նա մոդել Ջորդան Դանի ընկերն է եղել:

Զույգին նկատել են Բեւեռլի Հիլզի SLS Hotel հյուրանոցից դուրս գալիս:


Ի դեպ՝ առաջին անգամ չէ, որ Քորթնին եւ Յունեսը միասին ժամանակ են անցկացնում. Քորթնին Քիմի թիկնապահի հսկողության ներքո Յունեսի հետ Փարիզի ակումբում զվարճացել է այն երեկո, երբ կողոպտել են Քիմ Քարդաշյանին:

Առաջին անգամ զույգը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում:

Հավանաբար, Սքոթ Դիսիկը շուտով կրկին կբաժանվի Քորթնիից...
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Famefly.net-ի