Եղանակը Հայաստանում. գիշերային սառնամանիքներն աննշան կնվազեն
SocietyՀանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում դեկտեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում գիշերը կդիտվի -12-14, իսկ վաղը ցերեկը՝ -5-7 աստիճան տաքություն, իսկ ցարադիր գոտիներում՝ գիշերը՝ -16-18, ցերեկը՝ -5-7 աստիճան:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -8-13,
Կոտայքում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -8-13,
Գեղարքունիքում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -8-13,
Լոռիում՝ գիշերը` -17-21, ցերեկը` -3-8,
Տավուշում՝ գիշերը` -6-11, ցերեկը` 0-3,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -8-13,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -14-17, ցերեկը՝ -6-9,
Արարատում՝ գիշերը` -15-20, ցերեկը՝ -6-9,
Արմավիրում՝ գիշերը` -15-20, ցերեկը՝ -6-9,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -8-13,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -15-20, ցերեկը՝ -6-9,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -7-12, ցերեկը` 0-3,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -14-17, ցերեկը`-3-7,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` -6-10, ցերեկը՝ 0-3: