«Զվարթնոցի» ուղեւորահոսքն այս տարի հատել է պատմական շեմը
Society«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղեւորահոսքն այս տարի հատել է պատմական 2 միլիոնի շեմը: Այս մասին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածքում տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Նրա խոսքով` աճը պայմանավորված է նե րգնա հոսքերի ավելացմամբ: «Ռուսական եւ իրանական ավիաընկերությունները բավական ակտիվ էին զբոսաշրջային սեզոնի ընթացքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա՝ հավելելով, որ այս տարի ներհոսք-արտահոսքի ցուցանիշը գրեթե զրոյացել է: «Ակնկալում ենք, որ տարեվերջին ներհոսքը կլինի ավելի շատ, քան արտահոսքը»,-ասաց Ավետիսյանը:
Սերգեյ Ավետիսյանի խոսքով` «Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականի ընթացքում ուղեւորահոսքի նվազում նկատվել է ապրիլյան իրադարձությունների ժամանակ: «Այդ անկումը վերականգնվեց արդեն հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում»,-հավելեց բանախոսը: