Հայաստանն ավելացրել է ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը
Economics2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 312.4 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես հաղորդում է ԵԱՏՄ երկրների վիճակագրական տվյալների բազան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն ավելացել է 54.7 տոկոսով:
Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 11.5 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 2.3 անգամ:
Հայաստանը Ղազախստանի հետ իրականցրել է 5.3 մլն դոլարի առևտուր: Անցած տարվա համեմատ այն ավելացել է 51.9 տոկոսով: Իսկ Ղրղզստանի հետ իրականցվել է 0.5 մլն դոլարի առևտուր` արձանագրելով 79.1 տոկոս աճ:
Հայաստանի և ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների 94.4 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին` կազմելով 295.1 մլն դոլար: 2015 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ այն աճել է 52.8 տոկոսով: