Բունդեսլիգայի խաղերը կսկսեն մեկ րոպե լռությամբ
SportԳերմանիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպումները, որոնք կկայանան դեկտեմբերի 20-ին և 21-ին, կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ,- տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստները դաշտ դուրս կգան սև թևկապերով: Նման որոշում է կայացվել Բեռլինում կայացած ողբերգությունից հետո:
Դեկտեմբերի 19-ին անհայտը Սուրբ ծննդյան առիթով կազմակերպված տոնավաճառի ժամանակ վրաերթի է ենթարկել մարդկանց: Նրանցից 12-ը մահացել են, իսկ 48-ը` վիրավորվել: