Բոլորիս ամենասիրած խաղը վերադարձել է. Mario-ն հասանելի է սմարթֆոնների համար
LifestyleBlognews.am-ը գրում է.
Բոլորս էլ խաղացել ենք այս խաղը մանուկ հասակում և մեծ հաճույք ենք ստացել դրանից։ Միայն հիշեք, թե քանի ժամ շարունակ էինք նստում «Sega» տեսակի համակարգչի առաջ և անցնում այս խաղի բոլոր մակարդակները, ինչից հետո սկսում էինք աշխատել արագության վրա։

Դժվար է պատկերացնել այնպիսի մարդու, ով չի խաղացել կամ գոնե չի լսել այս ֆանտաստիկ խաղի մասին։ Իսկ հիմա՝ ամենակարևորը. այն վերադարձել է։

Շնորհիվ ծրագրավորման փոքրիկ հնարքների՝ մենք արդեն հնարավորություն ունենք ներբեռնել այն մեր սմարթֆոնների վրա և խաղալ։ Խաղի հիմնական հատկությունները մնացել են նույնը, սակայն կան փոքր փոփոխություններ։

Չեմ համբերում՝ երբ եմ կարողանալու խաղալ այն սմարթֆոնով, իսկ դուք ցանկանու՞մ եք վերադառնալ մանկություն և ևս մեկ անգամ վայելել այս խաղի բերկրանքը։ Եթե այո, ապա պարզապես փնտրեք «Super Mario»-ն ձեր սմարթֆոնի ծրագրային ապահովման հավելվածում և անվճար ներբեռնեք այն։