Մարմնամարզություն. Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը մեդալներ են նվաճել
SportՄոսկվայում ընթացող Միխայիլ Վորոնինի անվան Գավաթի խաղարկության առաջին մրցումային օրը Հայաստանը ներկայացնող մարզմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը մեդալներ են նվաճել:
Բազմամարտում Արթուր Դավթյանը վաստակած 86,533 միավորով նվաճել է արծաթե մեդալ, զիջելով միայն Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանին (87,632): Բրոնզե մեդալի է արժանացել Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ալեքսեյ Ռոստովը (85,299):
Թիմային պայքարում Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը ցույց տված 167, 532 միավորով նվաճել են բրոնզե մեդալներ:
Վորոնինի անվան Գավաթի մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են նաև Գագիկ Խաչատրյանն ու Աննա Գրիգորյանը: