Լուիս Էնրիկե. «Նեյմարի վիճակագրությունն ինձ չի անհանգստացնում»
Sport«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բարձր է գնահատում թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի կատարած աշխատանքը, թեև նա վերջին անգամ աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես չեմ մտածում, թե նա որքան գոլեր է խփում: Հարձակման գծի յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ երբեմն խնդիրներ է ունենում, բայց դա չէ կարևորը: Կան շատ դետալներ, որոնք ազդում են խաղի ելքի վրա: Այնպես որ Նեյմարի վիճակագրությունն ինձ չի անհանգստացնում:
Նա «Բարսելոնի» հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկն է, մեզ շատ է օգնում պաշտպանությունում, և ես շատ գոհ եմ: Հիմա Նեյմարն ավելի լավ է հանդես գալիս, քան առաջ»,- ասել է Լուիս Էնրիկեն:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 18 հանդիպման` դառնալով 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: