Կարտոֆիլի դիետա. -50 կգ՝ 1 տարում
LifestyleՄեկ տարի առաջ ավստրալացի Էնդրյու Թեյլորը երդվեց կարտոֆիլից բացի ուրիշ ոչինչ չուտել և այդպես էլ արեց: Արդյունքում նրա քաշը պակասեց 50 կգ-ով, իսկ կամքը ավելացավ այնքան, որ ճաշի կամ ընթրիքի հրավերքին նրան չի գայթակղում նույնիսկ ամենաախորժելի ուտեստը:
Էնդրյու Թեյլորն իր տարօրինակ մտահղացումը կյանքի կոչեց կարտոֆիլի օգտակար հատկությունները լավ ուսումնասիրելուց հետո միայն: Կարտոֆիլը, պարզվում է, մարդու օրգանիզմին անհրաժեշտ շատ նյութեր է պարունակում. ածխաջրեր, սպիտակուցներ, վիտամին C, երկաթ:
Մեկ տարի շարունակ Էնդրյուի ճաշատեսակները եղել են տապակած և խաշած կարտոֆիլը, կարտոֆիլի խյուսը, իսկ վերջերս նա կարտոֆիլից բլիթներ պատրաստել է սովորել:
Օրական Էնդրյուն 3-4 կգ կարտոֆիլ է ուտում, և մեկ տարվա ընթացքում նիհարել է 50 կգ-ով: