Լրագրողները Հայաստանի լավագույն մարզիչ են ճանաչել Աբրահամ Խաշմանյանին
SportՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները:
154 միավորով առաջին տեղում է հայտնվել Հայաստանի փոխչեմպիոն, Բարձրագույն խմբի ընթացիկ առաջատար Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ում անունը 17 անգամ նշվել է առաջին, 22 անգամ՝ երկրորդ, 3 անգամ՝ երրորդ տեղում:
Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» գլխավորող Աբրահամ Խաշմանյանը 122 միավորով հայտնվել է երկրորդ տեղում: Խաշմանյանի անունը 21 անգամ նշվել է առաջին, 3 անգամ՝ երկրորդ եւ 8 անգամ՝ երրորդ տեղում:
59 միավորով երրորդ տեղն է զբաղեցրել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի եւ Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, որի անունը 2 անգամ նշվել է առաջին, 11 անգամ՝ երկրորդ, 16 անգամ՝ երրորդ տեղում:
Նշենք, որ «Տարվա լավագույն մարզիչ» հարցմանը մասնակցած բոլոր մարզական լրագրողները (բացառությամբ մեկի) առաջին տեղում նշել են Աբրահամ Խաշմանյանի անունը, իսկ Վարդան Բիչախչյանն առավելություն է ստացել ՀՖՖ Գործկոմի եւ Բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում:
Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
NEWS.am Sport-ի քվեարկությունը
1. Աբրահամ Խաշմանյան
2. Վարդան Բիչախչյան
3. Արթուր Ոսկանյան