Բաղադրատոմս՝ կնճիռներից, մաշկի բծերից ու մուգ կետերից ազատվելու համար
LifestyleՄաշկի առողջությունն այնքան կարևոր է, որքան օրգանիզմի ընդհանուր առողջությունը։ Երբ օրգանիզմն առողջ է՝ առողջ է նաև մաշկը։
Մաշկը կարող է հեշտությամբ վնասվել հղիության ժամանակ, արևի ճառագայթներից, որի պատճառով մաշկը դառնում է ավելի մուգ։
Մաշկը վերականգնելու, կնճռները կանխելու համար այս բնական բաղադրատոմսը կարող է լինել Ձեր ընտանիքի համար լավագույնը։ Այն մատչելի է, չունի կողմնակի ազդեցություններ։
Բաղադրատոմսի պատրաստման համար պահանջվում է ընդամենը մի քանի բաղադրիչ՝
1. 110 գրամ օրգանական կոկոսի յուղ
2. 100 գրամ ալոեի գել
3. Նարդոսի կամ մասուրի յուղ։
Պատրաստման եղանակը
Ալոեն ու կոկոսի յուղը փոքրիկ հարիչով 5 րոպե հարել, որպեսզի ստացվի համասեռ խառնուրդ։ Ավելացնել մի քանի կաթիլ նարդոսի յուղ և կրկին հարել։
Արդեն պատրաստի կրեմը լցնել ապակե տարայի մեջ, փակել այն ու պահել այն մութ ու չոր տեղում, սենյակային ջերմաստիճանում։
Օգտագործման եղանակը
Կրեմը քսել մաշկին շրջանաձև մերսումներով՝ ցնցուղ ընդունելուց կամ լվացվելուց անմիջապես հետո։ Մերսելուց հետո պահել այն մաշկին ևս 15 րոպե, ապա լվացվել։
Այս հրաշալի բաղադրատոմսն օգնում է նվազեցնել կնճիռները, մաշկի ձգման հետևանքով առաջացած բծերը, սև կետերն ավելի արդյունավետ, քան կոսմետիկ բազմաթիվ միջոցներ։