Սալվադորում 7.4 մագնիտուդով երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք Է հայտարարվել
International newsՍալվադորում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո սեյսմոլոգները նախազգուշացում են տարածել ցունամիի սպառնալիքի մասին, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
7.4 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել Սալվադորի հարավարեւելյան շրջանում: Նույն ուժգնության երկու ցնցում Է գրանցվել հոկտեմբերի 14-ի առավոտյան:
Առաջին ցնցման Էպիկենտրոնը գտնվում Էր Չիրիլագուա քաղաքից 80 կմ հարավ, իսկ երկրորդի Էպիկենտրոնը՝ Ինտիպուկա քաղաքից 64 կմ հարավ ընկած շրջանում:
Ցունամիի առաջացման սպառնալիքը վերաբերում Է Սալվադորին, Նիկարագուային եւ Հոնդուրասին: