Քիմն ու Քանյեն համաձայնել են պահպանել ընտանիքը՝ հանուն երեխաների ու դիմել են օգնության
LifestyleՔիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որոշել են պայքարել իրենց ընտանիքի պահպանման համար՝ հանուն իրենց երեխաների՝ 3-ամյա Նորթի ու 1-ամյա Սենթի, գրում է Daily Mail-ը։
Զույգի 4-ամյա հարաբերությունները դարձավ շահարկումների թեմա Քանյեի հոսպիտալացումից հետո ու սկսվեցին լուրեր տարածվել, որ Քիմը ցանկանում է բաժանվել։
Սակայն մտերմիկ շաբաթ անցկացնելուց հետո զույգը որոշել է դիմել ընտանեկան խոհրդատվության՝ իրենց ամուսնական կյանքը կարգավորելու համար։
Քիմին ու Քանյեին երկար ժամանակ անց կիրակի օրն առաջին անգամ նկատել էին միասին Սանտա Մոնիկայում գտնվող ռեստորանից դուրս գալիս։
Զույգին մտերիմ աղբյուրը հայտնել է, որ ամեն ինչ սկսել է կարգավորվել։
«Քիմը շատ է սիրում նրան ու սերը երբեմն կարող է կուրացնել։ Նա ուղղակի պաշտում է Քանյեին ու իր ընտանիքը ևս շատ է սիրում Քանյեին։ Սա մի իրավիճակ է, որ Քիմը երկրորդ շանսն է տալիս։ Նա կարծում է, որ Քանյեն ուժեղ ճնշման տակ է եղել ու կարծում է, որ Քանյեն պետք է ունենա երկրորդ շանսը»,-ասել է աղբյուրը՝ նշելով, որ Քիմը մտածում է ոչ միայն իր, այլ նաև երեխաների մասին։
Միակ խնդիրն այժմ այն է, որ Քանյեն կարիք ունի առավել շատ հանգստի՝ վերականգնվելու համար ու Քիմը ցանկանում է սպասել ու տեսնել՝ ինչպես է այն ընթանում։