Ճապոնիայում երկու մարդ է զոհվել «Վոնֆոն» թայֆունի հետեւանքով, վիրավորվել են 94-ը
International newsՃապոնիայի հյուսիսարեւելյան շրջանում մոլեգնած «Վոյֆոն» թայֆունի պատճառով երկու մարդ է զոհվել, մեկն անհայտ կորել է, 94 բնակիչներ վերքեր են ստացել: Հոկտեմբերի 14-ին թայֆունը ժամում 75 կիլոմետր արագությամբ անցել է Խաղաղ օվկիանոսի ջրատարածք եւ, ինչպես կանխատեսում են օդերեւութաբանները, օրվա ընթացքում կդադարեցնի իր գոյությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Թայֆունը նկատելիորեն թուլացել է, սակայն դրա գոտում պահպանվում է վտանգավոր իրադրությունը, քամու արագությունը հասնում է վայրկյանում 40 մետրի:
«Վոնֆոն»-ն ուղեկցվում էր տեղատարափ անձրեւներով. Միաձակի հարավային պրեֆեկտուրայի շրջաններից մեկում տեղումների մակարդակը գերազանցել է 500 միլիմետրը: Ջրհեղեղների եւ սողանքների վտանգի պատճառով տարհանում էր հանձնարարվել գրեթե 930 հազար մարդու:
Թայֆունը որոշ ժամանակով խախտել է տրանսպորտի երթեւեկությունը գրեթե ողջ Ճապոնիայում: Նախօրյակին չեղյալ էր հայտարարվել շուրջ 640 ավիաչվերթ, ընդհատումներով էին երթեւեկում գնացքները, դադարել էր լաստանավային հաղորդակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: