Հայաստանն ու Իրանը բանակցում են դեպի Հայաստան իրանական գազի արտահանման ավելացման շուրջ. Ռոհանի
EconomicsՀայաստանն ու Իրանը բանակցում են դեպի Հայաստան իրանական գազի արտահանման ավելացման շուրջ: Այս մասին Հայաստան-Իրան գործարար համաժողովին ասաց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Նրա խոսքով` երկու ժողովուրդներն ունեն մեծ կապտալ, որը միմյանց կողքի բազմամյա բարիդրացիական հարաբերություններն են և այն ընդհանուր քաղաքակրթությունը, որն առկա է տարածաշրջանում եւ հատկապես ՀայաստանÕ « ու Իրանի միջեւ:
ԻԻՀ նախագահը կարեւորեց համաժողովի ընթացքում երկու երկրների գործարարների շփումը, ինչպես նաեւ Իրանի և Հայաստանի իշխանությունների կամքը` հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
«Գազը կարող է նպաստել Հայաստանի զարգացմանը՝ և ինչպես ժողովրդի սրտերն է ջերմ, մարդկանց տներն էլ կջերմացնի»,- ասաց նա:
Նախագահ Ռոհանին վստահեցրեց նաև, որ Ազատ տնտեսական գոտին կարող է նպաստել երկու երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնմանը տնտեսական առումով: «Հայաստանի աշխարհագրական եւ Իրանի աշխարհագրական դիրքերը եւս չափազանց կարեւոր են, ու երկու երկրները կարող են ունենալ տարանցիկ միջանցք, հուսիս-հարավ առանցքում»,-ասաց Իրանի նախագահը` վստահեցնելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները խոչընդոտող ոչ մի հանգամանք չկա: