Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը լավագույնն էր Վորոնինի մրցաշարի օղակների և հենացատկերի վարժություններում
SportՄարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը լավագույնն էր Վորոնինի մրցաշարի հենացատկերի և օղակների վարժությունում:
Միխայիլ Վորոնինի հուշամրցաշարի մրցումային վերջին օրը մարմնամարզիկները պայքարի մեջ են մտել առանձին գործիքների վրա: Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը հենացատկերի և օղակների վարժություններում գրավել է առաջին հորիզոնականը:
Այս տարի մրցաշարին մասնակցում են մեծահասակների պայքարում Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը, իսկ երիտասարդների մրցաշարում ուժերը չափում են Գագիկ Խաչատրյանը և Աննա Գրիգորյանը: