Կարող եմ մեծ պատմություն կերտել «Մանչեստեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հետ. Հենրիխ Մխիթարյան
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար մեծ պատիվ է 7-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը:
«Ինձ համար մեծ պատիվ է 7-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին` ՀՖՖ-ին, ակումբներին, մամուլի ներկայացուցիչներին: Ամբողջությամբ նվիրվել եմ ֆուտբոլին և զարմանալի արդյունքների եմ հասել, բայց կարող եմ ավելին , կարող եմ մեծ պատմություն կերտել «Մանչեստեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հետ: Երկիր, որը շատ եմ սիրում և միշտ մտքումս եմ պահում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 245 միավոր` Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով յոթերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և վեցերորդ անգամ անընդմեջ դարձել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում: