Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի աճել է
EconomicsԸնթացիկ տարում Հայաստանից արտահանվել է 143 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:
Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 73 հազար 700 տոննա:
«Ինչպես երևում է մոտ երկու անգամ ավելացել են արտահանման ծավալները: Եթե հաջորդ տարի բնակլիմայական պայմանները բարենպաստ լինեն, և այլ խնդիրներ չլինեն, ապա հնարավորություն կլինի այս նույն ծավալն արտահանել նաև հաջորդ տարի»,- ասաց Մակարյանը:
Փոխնախարարի տեղեկացմամբ` արտահանման հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը: Պտուղ-բանջարեղենի ընդհանուր արտահանման ծավալում ՌԴ-ին բաժին է հասնում շուրջ 85 տոկոսը: