ՀՀ փոխվարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին
EconomicsՄոսկվայում դեկտեմբերի 21-ին կայացել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնությա ն հետ կապերի վարչությունից:
Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են ԵԱՏՄ անդամ–պետություննների միջև ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ուղղված շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնց մեծ մասը նախատեսվում է քննարկել դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՏՀ Բարձրագույն խորհրդի նիստին ԵԱՏՄ անդամ–պետությունների ղեկավարների կողմից: