Արցախի վարչապետը ծխախոտագործների հետ քննարկել է ճյուղի զարգացման խնդիրները
EconomicsԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին՝ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի, շրջվարչակազմերի ղեկավարների և «Մասիս տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանի մասնակցությամբ, հանդիպել է ծխախոտագործությամբ զբաղվող հողօգտագործողների հետ և քննարկել ճյուղի զարգ ացման հետ կապված մի շարք հարցեր:
Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծխախոտագործությունը հեռանկարային բնագավառ
Հանդիպմանն ընկերության գործադիր տնօրեն Հ. Թադևոսյանը ներկայացրել է ծրագրի ներկա վիճակը, ապրիլյան դեպքերի և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ծագած խնդիրները և համապատասխան խորհրդատվություն ու այլ աջակցություն ցուցաբերելու պայմաններում ակնկալել փոխշահավետ համագործակցություն:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ այսուհետ ևս ծխախոտագործները ստանալու են պետական աջակցություն: Սակայն անբարեխիղճ հողօգտագործողների հետ ոչ միայն չեղյալ է հայտարարվելու պայմանագիրը, այլ նաև նրանք զրկվելու են պետական աջակցությունից օգտվելու
Ա. Հարությունյանը հանձնարարել է շրջվարչակազմերի ղեկավարներին ընդլայնել ծխախոտի մշակության հողատարածքները, իսկ գյուղնախարարությանը՝ մի շարք տեղերում արտեզյան ջրհորներ փորել՝ կաթիլային ոռոգումն ապահովելու համար:
Գյուղնախարարության և ընկերության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ծխախոտագործությամբ զբաղվողների համար առաջիկայում դասընթացներ կազմակերպելու շուրջ:
Հանդիպման ավարտին հողօգտագործողները բարձրացրել են իրենց հուզող հարցերը, հանդես եկել առաջարկներով և ստացել համապատասխան պարզաբանումներ: