Ռունիի տունը թալանելու փորձ կատարած անձը դատապարտվել է 32 ամսվա ազատազրկման
SportԴատարանը որոշում է կայացրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունիի տունը օգոստոսին թալանելու փորձ կատարած անձի գործով:
ВВС-ի համաձայն՝ 25-ամյա Ռոբերտ Մակնամարան ընդունել է իր մեղքը եւ դատապարտվել 32 ամսվա ազատազրկման: Նա նախկին զնիվորական է:
Հիշեցնենք, որ կողոպուտի փորձի պահին անգլիացի հարձակվողը մասնակցելիս էր եղել իր նախկին ակումբ «Էվերտոնի» դեմ ընկերական հանդիպմանը, որն իրեն էր նվիրված եւ կրում էր բարեգործական բնույթ: Կողոպտիչին կանգնեցրել էին դեպքի վայր մեկնած ոստիկանները: