Իրկուտսկում բոյարիշնիկից թունավորման հետեւանքով զոհերի թիվն հասել է 71-ի
SocietyԻրկուտսկում բոյարիշնիկից թունավորման հետեւանքով զոհերի թիվը հասել է 71-ի: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով առողջապահության նախարարության շրջանի ներկայացուցիչ Տատյանա Շկուրսկայային:
«Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 71-ի: Տուժածների ընդհանուր թիվը 117 է: Գիշերը եւս մեկ մարդ է հիվանդանոց տեղափոխվել: Ստացիոնար բուժում է անցնում 36 տուժած»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր 63 զոհի մասին: