«Ռեալի» նախագահն առաջարկ կանի Մեսիին
SportՄադրիդի «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը կատալոնական ակումբի հետ դեռ չի պայմանավորվել գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում: Daily Record-ի սյունակագիր Գրեմ Հանտերը գրել է, որ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է առաջարկ անել Արգենտինայի հավաքականի ավագին:
«Հիմա բոլորը սպասում են, որ Մեսին ու «Բարսելոնան», այնուամենայնիվ, պայմանավորվելու են նոր պայմանագրի հարցում: Գուցե դա կլինի նրա կարիերայի վերջին պայմանագիրը: Սակայն, եթե դա տեղի չունենա առաջիկա ամիսների ընթացքում, Ֆլորենտինո Պերեսը կունենա արգենտինացուն ձեռք բերելու հնարավորություն: Համենայնդեպս, նա հաստատ կփորձի անել դա»,- գրել է փորձագետը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ Մեսիի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018-ի ամառը: