Մեկ օրում բացահայտվել է խարդախության 9 եւ գողության 4 դեպք
SocietyԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք:
Բացահայտվել է խարդախության 7 եւ գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 2 եւ համակարգչային հանցագործության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: