Պետք է լինել ուղղակի երջանիկ, դա ամենագեղեցիկ դիմահարդարումը կլինի. Մերի Մարտիրոսյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դիմահարդար, ոճաբան Մերի Մարտիրոսյանը Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ոչ միայն ամանորյա տոնական դիմահարդարման մասին, այլեւ նորաձեւությունից զատ իր օգտակար խորհորդն է հղել բոլոր կանանց:
«Դիմահարդարման նորաձեւություն վերադառնում են փայլերը: Փայլեր շրթներկների տարբեր երանգների ու ստվերաներկերի տեսքով: Սա, թերեւս, արդեն անհատական ցանկություն կլինի` օգտվել փայլերից, թե ոչ: Ինքս նորաձեւության զոհ երբեք չեմ դառնում, եւ այս պարագայում էլ նախապատվություն չեմ տալիս փայլերին: Երբեք չեմ անում մի բան, որը ինձ դուր չի գա, բայց նորաձեւ կլինի: Ինչեւէ, փայլերը կարող են օգտագործել նրանք, ով կկամենան»,- նշեց դիմահարդարն ու շարունակեց.
«Այս տարի նորաձեւ են ընդգծված աչքերը եւ ընդգծված շուրթերը միաժամանակ, բայց այս պարագայում պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի նորաձեւությունից հեռանում են ընդգծված հոնքերը` իրենց տեղը զիջելով ավելի բնական տարբերակներին: Շրթներկի առումով հստակեցնեմ, որ ակտուալ են կարմիրի բոլոր երանգները»:
Շարունակությունը՝ այստեղ: