Երևանի քաղաքային պանթեոնում տեղի ունեցավ Մեծ Հայի՝ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի Յոթնօրեքը
SocietyShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի քաղաքային պանթեոնում տեղի ունեցավ Մեծ Հայի՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանի Յոթնօրեքի արարողությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին Ա. Երիցյանի հարազատները, ընկերները, գործընկերները, ովքեր քահանայի Տերունական աղոթքից և խոսքից հետո խնկարկում կատարեցին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Երիցյանը մահացել է դեկտեմբերի 13-ին, Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի