Պատգամավորներն ու կառավարության անդամները ցրտահարվում են
SocietyՀՀ Կառավարության կողմից հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Կառավարության եւ զարգացման ֆրանսիական գործակալության» միջեւ ստորագրված միջազգային համաձայնագիրը, որի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց. «Այս օրերին շուկայում պետք է մոնիթորինգ անել ու տեսնել, թե ուր են հասել մթերքների գները Ամանորի շեմին»:
Ամբիոնի մոտ պետք է ելույթ ունենար ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որի ելույթի պահին Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ցանկանում էր լքել դահլիճը, սակայն Ա. Մանուկյանն արձագանքեց. «Պարոն Արամյան, մի գնացեք, մի տասը րոպե լսեք»:
«Մրսում է, ոնց չգնա»,- տեղից բղավեց Նաիրա Զոհրաբյանը, որը դահլիճում ցուրտ լինելու պատճառով վերարկուն գցել էր ուսերին: