42-ամյա Քեմերոն Դիասը՝ Marie Claire-ի նոյեմբերյան համարի էջերին (լուսանկարներ)
Lifestyle42-ամյա Քեմերոն Դիասը ներկայանալու է Marie Claire ամսագրի նոյեմբերյան համարի էջերին։ Պարբերականին տված հարցազրույցի ժամանակ դերասանուհին պատմել է իր վերջին աշխատանքի՝«Էննի» երաժշտական-կատակերգության, ֆիլմում մերկանալու եւ ամուսնության մասին։
«Էննի» երաժշտական ֆիլմում մարմնավորած իր դերի մասին.
«Սկզբում սարսափում էի այդ աշխատանքից, որովհետեւ երկու հանգամանք խնդիր էր ինձ համար՝ բարձրությունն ու մարդկանց առաջ երգելը։ Բայց ես որոշեցի հաղթահարել դրանք»։
Ֆիլմում առկա մերկ տեսարանների մասին
«Մարդիկ արդեն տեսել են իմ հետույքը։ Ես ցուցադրել այն, ինչ ունեմ։ Ես մերկանալուն դեմ չեմ, եթե դա ֆիլմի պատմության մասն է կազմում։ Եթե անհրաժեշտ է, ես կանեմ դա»։
Տղամարդկանց եւ ամուսնության մասին
«Ես տղամարդ չեմ փնտրում, չեմ էլ ձգտում ամուսնանալ, ոչ։ Ես պարզապես ապրում եմ՝ առանց մտածելու, թե ինչ պետք է անեմ կամ չանեմ իմ կյանքի հետ»։