Հազենհյուտլ. Բավարիայից կրած պարտությունը դաս եղավ մեզ համար
SportԳերմանական «Լեյպցիգի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլը պոսել է Բունդեսլիգայի 16-րդ տուրում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտության մասին (0:3):
«Շնորհավորում եմ Կարլոյին և նրա թիմին: «Բավարիան» առաջին րոպեներից ցույց տվեց, որ ընդունակ է այսպիսի խաղ ցուցադրել:
Առաջին խաղակեսում ընդհանրապես հնարավորություններ չունեինք: Դժվար կլիներ, նույնիսկ եթե ցուցադրեինք մեր լավագույն խաղը: Այս մրցավեճը մեզ համար դաս եղավ», - նշել է «Լեյպցիգի» գլխավոր մարզիչը: