Yerevan, 17.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհուրդը նիստ է գումարել

Politics

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհուրդը դեկտեմբերի 22-ին  հերթական նիստն է գումարել, որը նախագահել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նիստի օրակարգային հարցերի շրջանակներում նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է   «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։  «Բավականին լուրջ քննարկումներ տեղի ունեցան խորհրդարանում։ Սակայն ներկայացված հիմնավորումները հանգեցրին այն եզրակացությանը,  որ համայնքների նորմալ կենսագործունեության, համայնքի բնակիչներին ծառայություններ մատուցելու համար  համայնքների ղեկավարները   իր  հնարավորությունների շրջանակում պետք է  աշխատեն եւ համայնքի ունեցած հնարավորությունների շրջանակում տուրքեր եւ վճարներ գանձեն»,-ասել է Դավիթ Լոքյանը։

 Հաջորդիվ ներկայացվել է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը։  Կատարված փոփոխությամբ սահմանվել  է Հայաստանի Հանրապետությունում «տեղական ինքնակառավարում» հասկացությունը, դրա սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, Գյումրի եւ Վանաձոր համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ կարգավորում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրել է ՀՀ համայնքապետարաններում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության առումով առկա իրավիճակը եւ առաջիկա անելիքները։  Հայաստանի 792 համայնքներից 559-ում կամ համայնքների 70 տոկոսում շահագործվում են տեղական ինքանակառավարման մարմինների գործառույթների էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար նախատեսված Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր (ՀՏԿՀ)։  «Ներկա դրությամբ համացանցային կայքեր ունեն 195 համայնքապետարաններ։  Համայնքապետարանների համացանցային կայքերի ճնշող մեծամասնությունը գործարկվել է ՀՏԿՀ-ի հենքի վրա։  Համայնքային այս կայքերում հրապարակվում են բոլոր այն տվյալները,  որոնք պահանջում են  Տեղական ինքնակառավարման մասին եւ Տեղեկատվության ազատության մաիսն ՀՀ օրենքներով։  Նախարարության կողմից շարունակվելու են ակտիվ աշխատանքներ տարվել համացանցային կայքեր ունեցող համայնքապետարանների թվաքանակի ավելացման ուղղությամբ»,- ասել է Ա. Գիլոյանը։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի անդամների խնդրանքով   նախարար Լոքյանն անդրադարձել է  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մարզային այցերին։

«Մենք ձեռնարկել ենք մի շարք խնդիրներ։ Պարզ գործիքներ տրամադրել համայնքներին, որպեսզի նաեւ համայնքները կարողանան վարկային ռեսուրսներից օգտվել։  Մարզերում բացի սոցիալական, համայնքային խնդիրների քննարկումներից առաջարկում ենք որոշակի ներդրումային ծրագրեր ներկայացնել կառավարություն։ Ասում ենք հետեւյալը՝ համայնքը կարող է հավելյալ եկամուտ, գույքահարկ ունենալ, եթե իր համայնքում  կարող է խթանել տնտեսական ծրագրերը։  Բավականին մեծ ակտիվություն է նկատվում եւ  այսօր արդեն նախարարություն են ներկայացվել բաթմաթիվ ներդրումային ծրագրեր»,-ասել է նախարար Դավիթ Լոքյանը։

Նիստի ընթացքում մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով, քննարկվել են խորհրդի առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր:

Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool