Մըրայա Քերին ցուցադրել է իր գեղեցիկ ոտքերը
LifestyleՉինաստանում Elusive Chanteuse World Tour համերգային շրջագայությունների շրջանակներում կայացել է Մըրայա Քերիի համերգը։ Ճապոնիայում խայտառակվելուց հետո 44-ամյա երգչուհին փորձել է ամեն կերպ գոհացնել չինացի երկրպագուներին։ Ըստ արեւմտյան ԶԼՄների՝ այս անգամ հայտնի աստղն արժանապատիվ ելույթներ է ունեցել՝ կատարելով 23 ստեղծագործություն եւ ցուցադրելով իր գեղեցիկ մարմինը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քերին հիասթափեցրել էր ճապոնացի իր երկրպագուներին, քանի որ վերջիններս սոցցանցցերում բավականին բացասաբար էին արտահայտվել հայտի աստղի համերգի մասին։
Ըստ որոշ երկրպագուների՝ ժամանակն է, որ Քերին հրաժեշտ տա բեմին։