Նիկոլայ Բասկովի ընկերուհուն Մոսկվայում կողոպտել են
LifestyleՆիկոլայ Բասկովի ընկերուհուն՝ Սոֆյա Կալչեւին, Մոսկվայում կողոպտել են:
Հայտնի երգչի ընկերուհուց գողացել են 200 հազար ռուբլի արժողությամբ Chanel-ից պայուսակը:
Ըստ Life-ի՝ Սոֆյան մեքենան կանգնեցրել է ճանապարհին՝ խանութ մտնելու համար: Երբ վերադարձել է, ավտոմեքենայի ապակին կոտրված է եղել, իսկ սրահից գողացել են պայուսակը (դրանում 55 հազար ռուբլի է եղել):
Սոֆյային մտահոգել է այս պատմությունը: Նա չէր էլ պատկերացնում, որ դեպի մերձմոսկովյան հարուստ ամառանոցային ավաններ տանող մայրուղու թանկարժեք խանութի մոտ նման բան կարող էր տեղի ունենալ: