Բրեդ Փիթն ուզում է գաղտնագրել երեխաների անձնական կյանքին վերաբերող Ջոլիի գրառումները
LifestyleԱյսօր ապահարզանների մասին միանգամից 2 լուր կա։ Սկսենք Ջոլիից եւ Փիթից, իսկ Դեփի եւ Հերդի մասին կկարդաք քիչ ուշ։
Վերջին բանն, ինչի վրա մենք կանգ էինք առել Էնջիի ու 52-ամյա դերասանի ամուսնալուծության գործում, այն էր, որ Ջոլին Փիթից պահանջում է 4 ամիսը մեկ թմրանյութերի եւ ալկոհոլի առկայության թեստ հանձնել։

Ի դեպ, ավելի վաղ Փիթն ինքն էր առաջարկել ստուգվել, սակայն հիմա այդ ընթացակարգը պարտադիր է դարձել, իսկ չեղարկել հնարավոր է միայն դատարանի վճռով։

Եվ ահա EOnline–ը գրում է, որ Բրեդի իրավաբանները պնդում են, որ Ջոլին եւ նրա թիմը սպառնալիքի տակ են դրել երեխաների անձնական կյանքը՝ դատարան ներկայացնելով փաստաթղթեր, որոնք վերաբերում են դերասանի երեխաների անձնական կյանքին, եւ որոնք պետք է խանգարեն Փիթին խնամակալության իրավունք ստանալ։

Բրեդի փաստաբանները հիշեցնում են, որ փաստաթղթերում առկա են մանկաբույժների եւ հոգեբանների անունները, եւ պնդում են, որ դա խախտում է երեխաների անձնական կյանքի պաշտպանության մասին ամուսինների համաձայնությունը։ Փաստաթղթերում ասվում է, որ Անջելինա Ջոլին եւ նրա իրավաբանները «անտեսում են երեխաներին շահերը պաշտպանող համաձայնությունը»։

Ջոլիի ներկայացուցիչները դեռեւս ոչ մի կերպ չեն արձագանքել Բրեդ Փիթի իրավաբանների հայտարարությանը։