Շարժայի մրցաշարի հերթական տուրում Հայաստանի բոլոր ներկայացուցիչները հաղթանակներ են տոնել
SportԱՄԷ-ում շարունակվող «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարում տեղի ունեցան 5-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` առաջատարների խմբում ընթացող Մարիա Գևորգյանը տարավ 4-րդ հաղթանակը: Հաղթանակներ տոնեցին նաև Սուսաննա Գաբոյանն ու Արմինե Բաբայանը:
5 տուրից հետո երեք շախմատիստուհի` Մարիա Գևորգյանը, Խայալա Աբդուլլան և Աննա Զոզուլյան վաստակել են 4.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Սուսաննա Գաբոյանը վաստակել է 4 միավոր և գտնվում է 5-րդ հորիզոնականում, իսկ 3.5 միավոր վաստակած Արմինե Բաբայանը 9-րդ տեղում է: