Պրեմյեր լիգայում ամենաշատ տուգանային հարված վաստակել է Ազարը, Պոգբան 5-րդն է
SportՖուտբոլի Անգլիայի ընթացիկ առաջնությունում ամենաշատ կանոնների խախտում թույլ են տալիս «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի հետ պայքարում: Ազարը մասնակցել է 16 խաղի, իսկ նրա նկատմամբ կանոնները խախտել են 54 անգամ, գրում է The Sun-ը:
Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Ազարի ակումբակից Դիեգո Կոստան՝ 46 խախտում 17 խաղում: Եռյակը եզրափակում է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահան, որը վաստակել է 44 տուգանային հարված:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան բաժանել է 5-6-րդ տեղերը (37 խախտում):