19-ամյա Քայլի Ջեները ներկայացել է սեփական արտադրության ներքնազգեստով
LifestyleՔարդաշյանների ընտանիքի կոմերցիոն ջիղը, իհարկե, համեմատության եզրեր չունի: Քույրերն ամեն ինչի միջոցով գումար են վաստակում:
Քայլի Ջեները վերջերս Լոս Անջելեսի առեւտրի կենտրոններից մեկում սեփական խանութն է բացել, որը մեծ ճանաչում է վայելում: Այնտեղ ներկայացված է Քայլիի արտադրանքը՝ կոսմետիկայից մինչեւ աքսեսուարներ:

Մի քանի օր շարունակ Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրն իր միկրոբլոգերում ներքնազգեստով լուսանկարներ էր հրապարակում, ինչն, ի դեպ, նրա բաժանորդների շրջանում վիճաբանությունների առիթ էր դարձել, որոնք պնդում էին, որ Քայլին պլաստիկ վիրահատության է դիմել:

Այսօր հայտնի է դարձել, թե ինչու է ռեալիթի շոուի աստղը սկսել հաճախ ներքնազգեստով նկարներ հրապարակել:

Քայլին ներքնազգեստով հերթական լուսանկարն է հրապարակել, իսկ ավելի ուշ՝ միայն ներքնազգեստը:

Պարզվում է՝ վաճառքի է հանվում Քայլի Ջեների արտադրության ներքնազգեստ, եւ աղջիկը սուրբծննդյան տոնից առաջ գովազդում է իր Lip Panties արտադրանքը: