Սերգեյ Լազարեւին առաջին անգամ «բռնացրել» են 2 տարեկան որդու հետ, որին նա թաքցնում էր բոլորից
LifestyleՍերգեյ Լազարեւին «բռնացրել» են 2 տարեկան որդու հետ, որին երգիչը թաքցնում էր բոլորից: Ոչ ոք չգիտեր, որ 33-ամյա արտիստը որդի ունի, այն էլ՝ արդեն 2.5 տարեկան:
Մոսկվայի տաճարներից մեկից դուրս գալիս Լազարեւին «բռնացրել» են Life.ru-ի լրագրողները:

Կայքի փոխանցմամբ՝ Լազարեւի հետ է եղել նրա որդին, որի անունը Նիկիտա է: Արտիստը բոլորից թաքցրել է տղային, որը ծնվել է 2014 թվականին: Երգչի մտերիմների խոսքով՝ Սերգեյը որոշել է չհրապարակայնացնել ընտանեկան իրադարձությունը:

Ապշած լրագրողներն անմիջապես կապվել են Սերգեյի հետ: Երգիչը չի հերքել՝ խոստովանելով, որ արդեն երկու տարի է երջանիկ հայր է, բայց այլ մեկնաբանություններից հրաժարվել է:
Նիկիտայի մոր մասին լրագրողներն առայժմ ոչինչ չգիտեն:
«Դա իմ անձնական կյանքն է, որի մասին չէի ցանկանա բարձրաձայնել»,- հայտարարել է Լազարեւը:
Նշենք, որ հայտնի երգչի անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի: Ավելի վաղ Սերգեյ Լազարեւին ռոմանտիկ հարաբերություններ էին վերագրում հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւայի հետ: