Սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծավալը 2017-ին կավելանա 26 տոկոսով
SocietyՀայկական բարեգործական ընդհանուր միությունը Հալեպում սոցիալական և վերականգնման աջակցության ծրագրերին է ուղղել սիրիահայերին հատկացված 250 միլիոն դոլարի մեկ երրորդը։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցած սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը։
Նիստի ժամանակ նա ներկայացրեց իր զեկույցը և անդրադարձավ կազմակերպության կատարած աշխատանքներին ու նախատեսվող ծրագրերին: «ՀԲԸՄ շտապ օգնության 1 միլիոնանոց հիմնադրամն այսօր արդեն հատել է 4 միլիոն դոլարի սահմանագիծը: Սիրիահայ ուսանողների ուսման վարձերը կհատուցվեն հաջորդ տարի ևս, փոխհատուցման ծավալները կավելանան 26 տոկոսով»,- նշեց նա։