«Զվարթնոց»-ի հին մասնաշենքի հարցով ներդրողի հետ դեռ համաձայնություն չկա
Society«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերակառուցման հարցով Քաղաքաշինության կոմիտեն ընդհանուր հայտարարի դեռևս չի եկել ներդրողի հետ:
Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
«Օդանավակայանը բաղկացած է 5 հիմնական էլեմենտներից, որոնցից 3-ըբնորոշում են տվյալ շենքիճարտարապետական արժեքը՝ փոքր կլորհատվածը, մեծ կլոր հատվածը ուաշտարակը:
Մենք ասել ենք, որ ներդրողըկարող է պանդուսը եւ կամրջակներըփոխել, սակայն ճարտարապետականարժեք ներկայացնող այդ 3 հատվածները պետք է մնան նույնը: Մինչեւ այժմ մենք ընդհանուր հայտարարի դեռևս չենք եկել: Սակայն մենք չենք փոփոխի մեր դիրքորոշումը »,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ կոմիտեն կիսում է ճարտարապետների մտահոգությունը և պետք է ճարտարապետական արժեք ունեցող շինությունը պահպանվի: