Մինչև 2021 թվականը Հայաստանի բոլոր բնակավայրերը կունենան գլխավոր հատակագիծ
Society2016 թվականին Քաղաքաշինության պետական կոմիտեի հիմնական ձեռքբերումները օրենսդրական բնույթի էին:
Ամփոփելով 2017 թվականի աշխատանքները, նշեց Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
«2016 թվականին կառավարությունը հաստատեց, ապա Խորհրդարան ուղարկեց Երևանի փոքր կենտրոնի մասին և Ճարտարապետական գործունեության մասին օրենքները: Փոքր կենտրոնի մասին օրենքն անցավ բավականին երկար ճանապարհ, և բոլոր քննարկումների արդյունքում լուծումներ տրվեցին բոլոր այն խնդիրներին և մարտահրավերներին, որոնք կան կառուցապատման մեջ: Մենք վստահ ենք, որ 2017 թվականին այդ օրենքը կընդունվի»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ Ճարտարապետական գործունության մասին օրենքը ևս շատ կարևոր է` ստեղծվելու է Ճարտարապետների պալատ, որը ոլորտում լուծելու է բազմաթիվ հարցեր:
Շարունակելով ներկայացնել ոլորտի ձեռքբերումները՝ Սարգսյանը նշեց. «Պետական փորձաքննության ինստիտուտը կարողացանք կարգավորել, լուրջ թեթևացում եղավ մասնավոր շինարարության մեջ: Օրենքով ևս մեկ կարևոր հարց լուծվեց, որ մինչև 2021 թվականը Հայաստանում որևէ բնակավայր, գյուղ կամ քաղաք չի կարող գլխավոր հատակագիծ չունենալ: Օրենքով նախատեսվում է նաև սահմանել ՀՀ վաստակավոր շինարարի կոչում»-, ընդգծեց Սարգսյանը: