Ներքին պարտքի ծավալի մեծացումը չի հանգեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճին. Վարդան Արամյան
EconomicsՀայաստանն այս տարի, ամենայն հավանականությամբ, կունենա առնվազն 1 տրիլիոն 72 միլիարդ դրամի հարկային եկամուտներ:
Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով` 4-5 օր Լարսի անցակետը փակ էր, և դա ևս ազդեցություն ունի հարկերի հավաքագրման վրա: «Եթե մեքենաները անցնեն մեր անցակետերը, ապա այս ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել»,- ասաց Վարդան Արամյանը:
Նախարարն ակնկալում է, որ տարին կամփոփվի 1 տրլ 432 մլրդ դրամ ծախսերով: Սակայն նա խնդրեց, որպեսզի այդ ցուցանիշն արձանագրվի, որպես գնահատական, քանի որ դեռևս կա ժամանակ տարին ամփոփելու համար, ինչպես նաև Ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից ներկայացվող հաշվետվությունը ներկայացվում է մեկ ամիս հետո:
«Պակասուրդը մինչև տարվա վերջ նախատեսում ենք, որ կլինի 350 մլրդ դրամ: Սա այն ցուցանիշն է, որն ամրագրեցինք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ծրագրում և կարծում ենք, որ դրանից ավելի պակասուրդը չի լինի:
Ընդ որում, մենք ունենք հարկերի թերակատարո ւմ, այդ պատճառով պակասուրդի համար ապահովել ենք ֆինանսավորման աղբյուրներ` լրացուցիչ ներքին պարտք ենք թողարկել, որը ծրագրից շեղվել է:
Ըստ ծրագրի` ունեինք 45 մլրդ դրամի ներքին պարտք, բայց տարին կամփոփենք 118 մլրդ դրամով»,- տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարը` հավելելով, որ 2016 թվականի ընթացքում ներքին պարտքի տոկոսադրույքների նվազում են ունեցել:
Նրա խոսքով` պետք է փաստել, որ շուկայի պայմանները նույնպես դրական է եղել, ինչի շնորհիվ ԿԲ-ի հետ կոորդինացված աշխատանքի արդյունքում կարողացել են ներքաշել առանց տոկոսադրույքների աճ թույլ տալու: