Հանրապետությունում ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով
SocietyԱյսօր լուսադեմին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Օդի ջերմաստիճանը այսօր` ժամը 10:00-ին, հանրապետության բոլոր մարզերում, երեկվա նույն ժամի համեմատ, բարձրացել է 5-7 աստիճանով: Օրինակ, եթե Երևանում երեկ 10:00-ին -17...-18 աստիճան էր, ապա այսօր 10:00-ին դրությամբ -10...-12 աստիճան է»,- գրել է նա: