Լեմպարդ. Ես մինչ օրս սպասում եմ Չելսիի առաջարկին
SportԼոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կատակելով նշել է, որ սպասում է «ազնվականների» կողմից 5-ամյա պայմանագրի:
«Ես դեռ «Չելսիի» կողմից 5-ամյա պայմանագրի եմ սպասում, սակայն նրանք մինչ օրս ինձ չեն զանգահարել: Ինձ համար անսովոր է սպասելը: Ես և Թերին լցված ենք «Չելսիի» ոգով: Ինչ էլ որ լինի, ես կապված կլինեմ լոնդոնյան ակումբի հետ: Հնարավոր է՝ խաղադաշտից հետևեմ հանդիպումները:
Մի փոքր անհանգստանում եմ, քանի որ վերջին շրջանում շատ եմ թուլացել: Ես այն ֆուտբոլիստը չեմ, ով կարիերայի ավարտին իրեն հարցնում է, թե ի՞նչ է լինելու ապագայում: Առաջին հնարավոր առաջարկը պատրաստ եմ դիտարկել և ընդունել այն: Իհարկե, ես երջանիկ կլինեի, եթե վերադառնայի «Չելսի», սակայն միշտ չէ, որ քո ցանկությամբ է լինում»,- 38-ամյա Լեմպարդի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: