Հենրիխ Մխիթարյանն ու Էրիկ Բային կմասնակցեն «Սանդերլենդի» հետ խաղին
SportՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լիովին վերականգնվել է վնասվածքից եւ կկարողանա «Մանչեսթեր Յունայթեդին» օգնել «Սանդերլենդի» դեմ Պրեմյեր լիգայի 18-րդ տուրի խաղում, հաղորդում է Manchester Evening News-ը:
Վնասվածքից ապաքինվել է նաեւ կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային, իսկ անգլիացի Լյուկ Շոուն բաց կթողնի հանդիպումը:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդերլենդ» խաղը կկայանա դեկտեմբերի 26-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին: Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց է թողել նախորդ 2 հանդիպումները: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 4 խաղերում Հենրիխը դարձել է 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: